Վանաձորի թիվ 6 միջնակարգ դպրոցը ստեղծվել է 1938թ. կիրովականցի Միրզենց Սոսի այ-գում: Տարբեր դպրոցներից այստեղ տեղափոխվեցին աշակերտներ, և հենց այդ տարի էլ դպրոցը տվեց իր առաջին շրջանավարտները: Դպրոցի հիմնադիր տնօրենը Առուշան Գրիգորյանն էր: Դպրոցի առաջին շրջանավարտներից է քաղաքում և հանրապետությունում ճանաչված լրագրող Արծրուն Սարգսյանը, որի ատեստատի պատճեն դպրոցի թանգարանում է:
1941թ.-ի հունիսի 22-ին սկսվում է Հայրենական Մեծ պատերազմը, դպրոցիª այդ օրերի տնօրեն Սարգիս Ամիրխանյանը 4 օր հետո մեկնում է ռազմաճակատª իր հետ տանելով 1940-41թթ. ուստարվա համարյա բոլոր տղաներին, որոնցից ոչ բոլորը վերադարձան հարազատ քաղաքª Լենդրուշ Առաքելյան, Օնիկ Պետրոսյան, Սիմոն Սիմոնյան, Լևոն Տոնոյան, Սերյոժա Աղաբաբյան, Անդրանիկ Գրիգորյան, Վռամ Փաշինյան, Արարատ Մելյան և այլն:
Երկար տարիներ դպրոցի պիոներական դրուժինան կրում էր ստալինգրադյան ռազմաճա-կատում զոհված Սուրեն Ավետիսյանի անունը:
Հայրենական պատերազմի հաղթական ավարտից հետո դպրոցի տնօրինությւնն ստանձ-նեց անմոռաց Հեղուշ Զարգարյանը: Այդ տարիներին էր, որ դպրոցը դարձավ իգական:
Հեղուշ Զարգարյանի շնորհիվ դպրոցի հեղինակությունը բարձրացավ. այն դարձավ օտար լեզվիª անգլերենի թեքումով: Քաղաքում հայտնի էր դպրոցն իր ª անգլերենի բանիմաց մասնագետներովª Անժիկ Շովգարյան, Ռոզա Գրիգորյան, Արծվիկ Չոփուրյան, Մարգարիտա Հովհաննիսյան, Վարդգես Քեշիշյան, Հենրիկ Սարգսյան, Սվետլանա Եթիմյան, իսկ Ֆլորա Ափինյանը ուներ միութենական ճանաչում:
Դպրոցում որոշ առարկաներ դասավանդվում էին անգլերենովª ֆիզիկա, աշխարհագրություն: Դպրոցում մտցված էր տեխնիկական թարգմանություն, կային լինգա-ֆոնային և տեխնիկապես հագեցած կաբինետներ: Այժմ քաղաքի և հանրապետության դպրոցներում ու բուհերում իրենց ուսուցիչների գործն են շարունակում դպրոցի շրջանավարտներ Նունե Մարիկյանը, Լուսինե Բաղրամյանը, Հռիփսիմե Խանղադյանը, Լուիզա Գրիգորյանը, Նառա Մագթաղյանը և այլք:
Օտար լեզվի խորացած ուսուցման ընթացքում դասավանդում էին նաև ԱՄՆ-ից եկած ուսուցիչներ, և կար բարեկամական կապ Փասադենա քաղաքի դպրոցների հետ:
Երկար տարիներ դպրոցում է դասավանդել շքանշանակիր, հանրապետության վաստակավոր ուսուցիչ, ֆիզիկայի անզուգական մասնագետ Վաչիկ Զաքարյանը: Դպրոցի պատմության մեջ իրենց ուրույն տեղն ունեն Ժենյա Մխիթարյանը, Սուսաննա Վարդանյանը, Լենա Գրիգորյանը, Մարիա Սարգսյանը, Թամարա Շահվերդյանը, Ռոզա Չոբանյանը, Ալվինա Պետրոսյանը, Ջուլիետա Արղուշյանը, Էդիկ Հովհաննիսյանը, Ժենյա Գալստյանը, Անիկ Բարսեղյանը, Նորա Փաշինյանը, Ասյա Մկրտչյանը, Ռուդիկ Վարդանյանը, Անահիտ Սարգսյանը, Ռոբերտ Գևորգյանը, Ժաննա Մալումյանը, Սիլվա Եթիմյանը, Կարինե Քարհանյանը, Ալլա Մարգարյանը:
Հեղուշ Զարգարյանին փոխարինել են իրենց գործին նվիրված տնօրեններ Գուրգեն Պապյանը, Սերո Անտոնյանը, Սերյոժա Բարսեղյանը, Միհրդատ Օդաբաշյանը, Գևորգ Գևորգյանը, Սեյրան Սարուխանյանը, Լյուդմիլա Նորեկյանը:
Դպրոցի աշխատանքներում իրենց նվիրումն ունեն նաև ուսմասվարներ Զարիկ Այվազյանը, Անուշ Իշխանյանը, Օնիկ Մատինյանը, Սուրեն Մակինյանը, Ֆլորա Ափինյանը, Մարգարիտա Հովհաննիսյանը, Լյուբա Բաղդադցյանը, Թամարա Արղուշյանը, Անանհիտ Հակոպյանը, Աիդա Հովհաննիսյանը:
Դպրոցի պատմության մեջ անմոռաց են հետևյալ շրջանավարտների անուններըª պատմա-կան գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ակադեմիկոս Հրանտ Ավետիսյան, դոկտորներ Համբարձում Կարապետյան, Վոլոդյա Ղազախեցյան, աշխարհահռչակ մարմնամարզիկ, օլիմպիական խաղերի չեմպիոն Ալբերտ Ազարյան, ՎՊՄԻ-ի դասախոսներ, պատմական գիտությունների դոկտոր Ֆելիքս Մովսիսյան, պատմական գիտությունների թեկնածու Գագիկ Եթիմյան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Անտոնյան, Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դասախոս, դերասանուհի Մարինե Մխիթարյան, նույն բուհի Վանաձորի մասնաճյուղի դասախոս, դերասանուհի Ալլա Հովհաննիսյան, վաղամեռիկ բանաստեղծ Սամվել Զուլոյան, զինվորական ոստիկանության պետ, գնդապետ Կամո Հովհաննիսյան, զինվորական հակահետախուզական նախկին պետ, վաղամեռիկ Ստեփան Բաղդասարյան, ԱԺ պատգամավոր, իրավաբան Էդմոն Մարուքյան, քաղաքում հայտնի բանկերիª «Արտշին Ինվեստ»-ի կառավարիչ Մհեր Մարտիրոսյան, «Բիբլոս»-ի կառավարիչ Քրիստ Մարուքյան, ստալինգրադյան ճակատամարտի լեգենդար հերոս, աշխարհաքաղաքացի, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Սուրեն Միրզոյան:
Դպրոցում աշխատող փորձառու, քաղաքում ճանաչված ուսուցիչներից 3-ը պարգևատրվել են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի կողմիցª Աիդա Հովհաննիսյան, Վեներա Հարությունյան, Լալա Միրզոյան, Լոռու մարզի «Տարվա լավագույն ուսուցիչներ» կոչմանն են արժանացել ուսուցիչներ Աիդա Հովհաննիսյանը, Լուսինե Բաղրամյանը, Գոհար Մխիթարյանը, Լալա Միրզոյանը, Ռուդիկ Վարդանյանը, Հերմինե Հովհաննիսյանը, Անդրանիկ Սարգսյանը, Սարգիս Ղարիբյանը, իսկ «Մովսես Խորենացի» մեդալով է պարգևատրվել Անդրանիկ Սարգսյանը:
Դպրոցի երկարամյա վաստակ ունեցող փոխտնօրեն, հայոց լեզվի և գրականության մասնագետ Աիդա Հովհաննիսյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ վարչապետի Ոսկե հուշամեդալով: Մեծ թիվ են կազմում նաև այն ուսուցիչները, ովքեր խրախուսվել են քաղաքապետարանի և մարզպետարանի կողմից:
Ուսուցչական համակարգում աշխատում են 20 և ավելի տարիների մանկավարժական փորձ ու վաստակ ունեցող ներքոհիշյալ ուսուցիչներըª Անահիտ Հակոբյան, Աիդա Հովհաննիսյան, Անահիտ Սիմոնյան, Ժենյա Ամիրջանյան, Մադլենա Ազոյան, Սուսաննա Երեմյան, Ալվարդ Գալստյան, Արմենուհի Ղումաշյան, Վեներա Հարությունյան, Անդրանիկ Սարգսյան, Կարինե Ղարաքեշիշյան, Կարինե Քոչարյան, Գայանե Մանկիկյան, Անաիդա Զարգարյան, Գայանե Դեմիրճյան, Գոհար Մխիթարյան, հանրապետությունում ճանաչված նկարիչ քանդակագործ Սարգիս Ղարիբյանª Սևո, իսկ այս կոլեկտիվի հետ երկար տարիներ աշխատում է տնօրինությունըª հանձինս տնօրեն Լյուդմիլա Նորեկյանի, փոխտնօրեններ Անահիտ Հակոբյանի և Աիդա Հովհաննիսյանի:
Դպրոցի աշակերտներն աչքի են ընկել տարածքային, մարզային և հանրապետական օլիմպիադաներում: Հանրապետական օլիմպիադաներում դպրոցի աշակերտները հատկապես փայլել են պատմություն, հայոց լեզու և կենսաբանություն առարկաներիցª արժանանալով առաջին, երկրորդ և երրորդ կարգի դիպլոմների և պատվոգրերի:
Պատմություն առարկայից Հասմիկ Վարդանյանը և Մարիա Ղամբարյանը արժանացել են առաջին և երկրորդ կարգի դիպլոմների, Ռաֆայել Մարտիրոսյանըª երրորդ կարգի դիպլոմի, Ալեքսան Մակասյանըª պատվոգրի, հայոց լեզու և գրականություն առարկայից Յանա Հովհաննիսյանը արժանացել է առաջին և երրորդ կարգի դիպլոմի, պատվոգրի, Արփինե Սաղաթելյանը և Լիլիթ Գրիգորյանը արժանացել են երրորդ կարգի դիպլոմների, Անի Սաղաթելյանը կենսաբանություն առարկայից արժանացել է առաջին կարգի դիպլոմի, իսկ աշխարհագրությունիցª պատվոգրերի:
Վերջին 15 տարվա ընթացքում դպրոցը տվել է ոսկե մեդալակիրներª Զոհրապ Բեկչյան, Լենա Հարությունյան, Սուրեն Բեկչյան, Ծովինար Էլօղլյան…
Բարձր են նաև աշակերտների արդյունքները սպորտի և ՆԶՊ-ի մրցույթներում:
Դպրոցում ամուր է ռազմահայրենական և ֆիզիկական դաստիարակության դրվածքը: Ունենք ճանաչված սպորտսմեններª Զավեն Եվոյան, Ռաֆայել Սիմոնյան, Արթուր Ներսիսյան, Անժիկ Մալումյան, Լաերտ Ավագյան, Ֆելիքս Սարգսյան:
Մեծ է նաև ռազմական ուսումնական հաստատություններն ավարտած և Հայոց բանակի սպայական կազմը համալրած դպրոցի շրջանավարտների թիվըª Սամվել Գևորգյան, Հովհաննես Չատինյան, Արմեն Հարթենյան, Արսեն Մկրտչյան, Մովսես Խուդինյան, Նորայր Հովհաննիսյան, Նիկոլայ Քալաշյան, Էդիկ Մալումյան, Տիգրան Մոսոյան, Գևորգ Հակոբյան, Սարգիս Խոջայան, Տոնիկ Մարտիրսյան, Մնացական Ղամբարյան, Աշոտ Գրիգորյան, Ալբերտ Մալումյան, Տարոն Վարդերեսյան, Մովսես Այվազյան:
2000 թվականին տոնվեց դպրոցի հիմնադրման 60-ամյակը: Հրավիրվեցին դպրոցում աշխատած ուսուցիչներ և շրջանավարտներ:
Հիշարժան էր 2001թ. ուստարվա շրջանավարտների հանդիպումը 1941թ. շրջանավարտների հետ: Իսկ ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից տրված «Աշխարհի մարդ» տիտղոսը կրող Սուրեն Միրզոյանը, որը բնակվում է Վոլգոգրադ քաղաքում, յուրաքանչյուր ամառ հյուր է իր հարազատ դպրոցում:
2004թ. մայիսի 24-ին դպրոցի նկարիչ աշակերտների ուժերով բացված ցուցահանդեսինª նվիրված Անկախության օրվան, դպրոցի հյուրն էր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը:
Դպրոցի պատմության մեջ հիշարժան օր էր 2006թ. փետրվարի 26-ը: Այդ օրը բացվեց ամերիկյան USAID-ի կողմից վերանորոգված մարզադահլիճը: Ներկա էին կազմակերպության ղեկավարներ, քաղաքապետը, մարզպետարանի ներկայացուցիչներ, դպրոցների տնօրեններ, շրջանավարտներ, ծնողներ և այլ հյուրեր:
Դպրոցի բազմաթիվ միջոցառումների շարքում տեղ է գրավում նաև դպրոցի առաջին շրջանավարտ, լրագրող, Հայաստանի շախմատի չեմպիոն Արծրուն Սարգսյանին նվիրված շախմատի առաջնությունները, ուր հաճախ գլխավոր մրցավարի պարտականությունները կատարում է Արծրուն Սարգսյանի որդինª Վիլեն Սարգսյանը:
Դպրոցը բանավեճի ակումբի խաղերում, ասմունքի, երաժշտության փառատոններում միշտ փայլել էª արժանանալով գերազանց մասնակցության պատվոգրերի, մրցանակներ է ստացել նաև «Բարին արա» ակցիային մասնակցելու համար:
2013թ. Վանաձորի դպրոցները ՀՀ խորհրդանիշների հանրապետական շքերթ-հավաքում ներկայացրեց թիվ 6 դպրոցի աշակերտական ընտրանին:
Ազգային և եկեղեցական բոլոր տոներին դպրոցն արձագանքում է միջոցառումներովª Անկախության, Հայոց բանակի, Մայրության և գեղեցկության, Ուսուցչի, Կանանց միջազգային օրերին, Սուրբ Սարգիս, Վարդանանց տոներին, Թարգմանչաց օրվան, մեծ շուքով նշվում են գիտելիքների օրը, վերջին զանգի արարողությունը:
Հարուստ է էքսկուրսիաների, ուխտագնացության ցանկը:
Չնայած այժմ, ցավոք, դպրոցը դարձել է հիմնական, բայց իր բանիմաց, պատրաստակամ կոլեկտիվով շարունակում է ապրել դպրոցական աշխույժ կյանքով և ավագ դպրոցների ու այլ ուսումնական հաստատություններ ուղարկել գիտակ, խելացի ու դաստիարակված աշակերտների:
Մենք հրավիրում ենք Ձեզ ծանոթանալ մեր դպրոցի պատմությանը՝ դիտելով այս լուսանկարները: Տեսնել լուսանկարները.