«Ֆիզիկա» առարկայի նախագծային աշխատանքի շրջանակներում Վանաձորի թիվ 6 հիմնական դպրոցի մի խումբ աշակերտներ ուսուցիչ Ա․ Դիլբարյանի հետ այցելեցին «Էվա լաբ» ախտորոշիչ կենտրոն։
Կենտրոնի բժիշկ-լաբորանտները ծանոթացրին բժշկական ցենտրիֆուգայի աշխատանքի սկզբունքի հետ։ Ինչպես նաև ներկայացրին ժամանակակից այլ սարքավորումներ։Այցելությունը շատ տպավորիչ էր։