Հոկտեմբերի 25-ին մեր դպրոցի պատվավոր հյուրն էր<<Ալեն Մարգարյան>> բարեգործական կազմակերպության նախագահ տիկին Նազելի Տերտերյանը։ Մեր հյուրին դահլիճում գեղեցիկ անակնկալ էր սպասվում։
Նրան դիմավորեցին Արցախի հերոս Ալեն Մարգարյանի հեղինակած հեքիաթների հերոսները, ապա փերիների կախարդանքով դահլիճը լցվեց աշնան շնչով. բեմում 3-րդ Բ դասարանն էր(դասվար`Ն.Խաչատրյան): Փոքրիկների հրաշալի ելույթը հիացրեց բոլորին։ Միջոցառման մասնակից երեխաները նվերներ ստացան տիկին Նազելիից։ Հրաշալի օր էր թե' փոքրիկների,թե' բոլոր ներկաների համար։







