«Անվտանգ և ապահով կրթական միջավայր» միջոցառումների շրջանակներում մեր դպրոցում անցկացվեց կրթական սեմինար՝ «Ինչ է կիբերբուլինգը, ինչպես պաշտպանվել» թեմայով։
Սեմինարի նպատակն էր տեղեկացնել մասնակիցներին կիբերբուլինգի վտանգների մասին և ներկայացնել դրա կանխարգելման արդյունավետ միջոցները։ Մասնակիցները ճանաչեցին կիբերբուլինգի ձևերը, դրա ազդեցությունը և ինքնապաշտպանության կարևոր քայլերը։ Սեմինարը նպաստեց անվտանգ ու հարգալից օնլայն հաղորդակցության մշակմանն ու պատասխանատու վարքագծի ձևավորմանը։ Սեմինարը վարեց դպրոցի ուսուցչի օգնական, «Համակարգչային գիտելիքների զարգացում» խմբակի խմբակավար՝ Ա. Անտոնյանը։


